Ճապոնիայի ափերի մոտ կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - 6.0 մագնիտուդով հերթական ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել ճապոնական Խոնսյու կղզու մոտ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:

Ըստ ծառայության տվյալների, 6.0 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իվակի քաղաքից 139կմ հեռավորության վրա, որն ամենից շատ է տուժել երկրաշարժից ու ցունամիից:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 20 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է:

Երկուշաբթի Ճապոնիան պաշտոնապես խնդրեց ՄԱԳԱՏԷ-ին մասնագետների խումբ գործուղել, որը կօգնի հաղթահարել վթարային ԱԷԿ-ներում ստեղծված իրավիճակը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---