Եթե Թեհլերյանի գործը շարունակվեր, Հայոց ցեղասպանությունը վաղուց արդեն ճանաչված կլիներ աշխարհի կողմից, հայտարարել է Վազգեն Սիսլյանը

PanARMENIAN.Net - Եթե Սողոմոն Թեհլերյանի կողմից սկսված գործը շարունակվեր, ապա Հայոց ցեղասպանության փաստը վերջնականապես և պաշտոնապես կճանաչվեր միջազգային հանրության կողմից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հայկական գաղտնի ազատագրման բանակի (ԱՍԱԼԱ) նախկին անդամ, Ֆրանսիայում «Վան» օպերացիայի ղեկավար Վազգեն Սիսլյանը: «Եթե սկսված գործը շարունակվեր, բացառված չէ, որ մենք կկարողանայինք վերադարձնել մեր պատմական հողերը»,- ասել է Սիսլյանը: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Մահմեդ Թալեաթ փաշայի սպանությամբ Թեհլերյանը սկսեց ազգային պայքարը` վրեժխնդրությունը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից:

 Ուշագրավ
---