«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սափրել է բեղերը՝ վերհիշելով երիտասարդությունը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սափրել է բեղերը՝ վերհիշելով երիտասարդությունը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր իմիջով է ներկայացել կուսակցության բաց համաժողովի մասնակիցների առջև՝ առանց բեղերի: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչով է բացատրվում նրա նոր իմիջը, Րաֆֆի Հովհաննիսյանը ժպիտով պատասխանել է. «Մի պահ ցանկացա ինձ երիտասարդ զգալ: Ես երիտասարդության որոնումների մեջ եմ»: Արդեն համագումարի բացմանը Հովհաննիսյանը հավաքվածներին իր նոր իմիջը բացատրեց նրանով, որ «Ժառանգությունը», ինչպես և ողջ երկիրը, նոր փուլ է մտնում՝ «նորացման, երիտասարդության ու ապագայի փուլ»:

 Ուշագրավ
---