Երևանի քաղաքապետը KfW հետ քննարկել է քաղաքային տնտեսության ոլորտում համագործակցության հարցեր

Երևանի քաղաքապետը KfW հետ քննարկել է քաղաքային տնտեսության ոլորտում համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Գերմանական KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպության մունիցիպալ զարգացման բաժնի պետ Արնե Գուզի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, Արնե Գուզը հավաստիացրել է, որ KfW-ն պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության` մասնավորապես քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում և մոտ ժամանակներս կոնկրետ առաջարկներ կներկայացնի:

Կարեն Կարապետյանն իր հերթին ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման արդյունավետության հետ կապված իր մոտեցումները, ինչպես նաև բոլոր այն ծրագրերը, որոնք մայրաքաղաքում առաջնային կանոնակարգման խնդիր ունեն: «Մենք շատ ենք կարևորում պետություն - մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը: Քաղաքային տնտեսության ոլորտներ կան, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում»,- նշել է քաղաքապետը: Նա ավելացրել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման մասով կարելի է առանձնացնել մասնավորապես աղբահանության, տրանսպորտի և առողջապահության բնագավառները: Նրա խոսքով, այդպիսով քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---