Հայաստանի պետգերատեսչությունների` Ճապոնիայում գտնվող աշխատակիցները սպասում են թռիչքին Երևան![]() 15 մարտի 2011 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունների` Ճապոնիայում գտնվող աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, Հայաստան կվերադառնան մարտի 16-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, այդ գերատեսչությունների աշխատակիցների գործուղման ժամկետն արդեն սպառվել է: Ներկայումս նրանք գտնվում են Օսակիում, որտեղ սպասում են թռիչքին Երևան: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, երկրաշարժի ու ցունամիի արդյունքում Ճապոնիայում զոհվածների ու անհայտ կորածների թիվն անցնում է 10 հազարից: Ոստիկանությունը զգուշացնում է, որ խոսքը գնում է նախնական տվյալների մասին, և զոհերի թիվը կարող է աճել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |