«Արմավիայում» հերքում են Հայաստանի նախագահի ազգականներից մեկին ավիաընկերությունը վաճառելու մասին լուրերը

«Արմավիայում» հերքում են Հայաստանի նախագահի ազգականներից մեկին ավիաընկերությունը վաճառելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - «Արմավիայում» հերքում են Հայաստանի նախագահի ազգականներից մեկին ավիաընկերությունը վաճառելու մասին լուրերը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան, այդ լուրերը միանշանակ չեն համապատասխանում իրականությանը:

Դրա հետ մեկտեղ, ընկերության մամլո քարտուղարը, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ «Արմավիայի» 2 ինքնաթիռներ ձերբակալված են Փարիզում, ասաց, որ ինքնաթիռը պետք է տեխսպասարկում` C-check անցնի: Ինչպես նշեց Ավետիսովան, ինքնաթիռի տեխսպասարկումը 20-30 օր է տևում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---