Մարտի 17-ի հանրահավաքում ընդդիմությունն ավելի արմատական պահանջներ կներկայացնի, հայտարարել է Արամ Մանուկյանը![]() 16 մարտի 2011 - 12:15 AMT PanARMENIAN.Net - «Ընդդիմության պահանջները մարտի 17-ին ավելի արմատական և համարձակ կլինեն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքերով, ՀԱԿ ցույցերըը վկայում են այն մասին, որ հասարակության մեջ բոլորովին նոր տրամադրություններ են, և մարդիկ այլևս չեն վախենում իշխանությունից: Մանուկյանի խոսքերով, մարտի 17-ին ավելի շատ մարդ կլինի, քան մարտի 1-ին: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի գործողություններին մարտի 17-ին, ապա, Մանուկյանի խոսքերով, ամեն ինչ որոշելու է հավաքված ժողովուրդը, իսկ ՀԱԿ-ը ժողովրդի հետ իրականացնելու է այդ որոշումը: Միաժամանակ, Մանուկյանը նշել է, որ Հայաստանում սկսված ժողովրդական շարժումը տարբերվում է Հյուսիսային Աֆրիկայում սկսված ժողովրդական շարժումներից նրանով, որ Հայաստանում այն ավելի կազմակերպված է և գիտակցված. մարդիկ ցույցի են գալիս ոչ թե հացի, այլ հաց վաստակելու իրավունքի համար:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |