«Ժառանգությանը» թույլ չեն տվել Ազատության հրապարակում վրան խփել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար![]() 16 մարտի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությանը թույլ չեն տվել Ազատության հրապարակում վրան խփել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, ոստիկանության աշխատողների հետ միջադեպ է տեղի ունեցել մարտի լույս 16-ի գիշերվա ժամը 3-4-ի հատվածում: Սաֆարյանի խոսքերով, ոստիկանությունն իր գործողությունները հիմնավորել է նրանով, որ Ազատության հրապարակը «մանկական հրապարակ է և այն միայն երեխաների համար է»: Սաֆարյանը հաղորդել է, որ «Ժառանգության» ներկայացուցիչներն արդեն դիմել են միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԿԽՄԿ երևանյան գրասենյակ` տեղեկացնելով Հովհաննիսյանի հացադուլի մասին և խնդրելով կուսակցության առաջնորդի համար ապահովել անհրաժեշտ հումանիտար պայմաններ, եթե հայկական իշխանությունները դա չանեն: Ինչ վերաբերվում է Հովհաննիսյանի առողջական վիճակին, ապա, ինչպես նշել է Սաֆարյանը, բժիշկները դեռ չեն այցելել «Ժառանգության» առաջնորդին: «Բայց դեռևս առողջական վիճակը վտանգ չի հարուցում»,- ասել է Սաֆարյանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում կգտնվի Հիպոկրատի երդմանը հավատարիմ թեկուզ մեկ բժիշկ, որը կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |