«Ժառանգության» առաջնորդի հացադուլը տագնապալի ահազանգ է, հայտարարել է Ռուբեն Հակոբյանը![]() 16 մարտի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը սատարում է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ սկսելու որոշմանը: «Ժառանգության» առաջնորդի հացադուլը ահազանգ է, զգուշացում ինչպես իշխանություններին, այնպես էլ հանրությանը»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» անդամ Ռուբեն Հակոբյանը: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների, այդ խնդրի միակ լուծումը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որոնց հերթականության հարցը կարելի է լուծել իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության արդյունքում: Ռուբեն Հակոբյանը «Ժառանգության» անունից կոչ է արել երկրի բոլոր ընդդիմադիր ուժերին մի կողմ թողնել հավակնությունները, տարաձայնություններն ու կատարել ժողովրդի կամքը: Նա հավելել է նաև, որ Հայաստանում առկա սոցիալական ընդվզման սերմերը սպառնում են անկանխատեսելի իրավիճակ ստեղծել երկրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |