Մարտին Հայաստանում սպասվում է զբոսաշրջիկների հոսք Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից![]() 16 մարտի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի ընթացքում Հայաստանում սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք ինչպես Իրանից և Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքերով, դա կապված է նրա հետ, որ մարտին երկրում միաժամանակ տեղի են ունենալու մի քանի խոշոր միջոցառումներ: «Մարտի 26-ին Երևանում 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում տեղի է ունենալու Ռուսաստան- Հայաստան ֆուտբոլային խաղը, ինչպես նաև մարտի 17-18-ը Երևանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի փառատոնը»,- ասել է Ապրեսյանը և հավելել, որ այդ օրերին Երևան են այցելում իրանցի զբոսաշրջիկներ, որոնք գալիս են նշելու մահմեդական Նոր տարին` Նովրուզ Բայրամը: Ապրեսյանը նշել է, որ հայերը չպետք է խուճապի մատնվեն և մտածեն, որ երկիրը պատրաստ չէ ընդունել զբոսաշրջիկների նման քանակություն: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի զբոսաշրջիկներին մեր երկրում ընդունեն պատշաճ կերպով»,- ասել է նա և հավելել, որ զբոսաշրջիկների հոսքի ավելացումը խոսում է միայն երկրի պահանջարկի աճի մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |