Պլասիդո Դոմինգոն և Յուրի Բաշմետը նվեր կմատուցեն Հայաստանի անկախության օրը՝ համերգով հանդես գալով Երևանում![]() 16 մարտի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոն և հանրաճանաչ ալտահար Յուրի Բաշմետը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, ելույթ կունենան Երևանի Հանրապետության հրապարակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համաշխարհային աստղերի համերգը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որն այս տարի նշում է իր 85-ամյակը: 2010-11թթ. պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 35 համերգ է տվել Երևանում, ինչպես նաև ելույթներ է ունեցել Գերմանիայում և Սլովակիայում: Արդեն երկրորդ տարին է ընկերության հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |