Միայն Նովրուզի օրերին Հայաստանի բյուջե շուրջ 20 միլիոն դոլար է մտնում16 մարտի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Միայն Նովրուզ Բայրամի օրերին, որը Իրանի շատ քաղաքացիներ նախընտրում են նշել Հայաստանում, Հայաստանի բյուջե է մտնում շուրջ 20 միլիոն դոլար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, հյուրանոցներում տեղերի անբավարարության պատճառով Իրանի քաղաքացիները վարձակալում են բնակարաններ, որոնցում մեկ գիշերն արժի շուրջ 150 դոլար: Բացի դրանից, Դավթյանը նշել է, որ Նովրուզի օրերին Հայաստանում համերգներ են տալիս պարսիկ երաժիշտները: «Համերգի մեկ տոմսն արժե 70 դոլար, իսկ համերգներով Հայաստան են գալու 8 իրանցի երգիչներ»,- ասել է փորձագետը: Տիգրան Դավթյանի կարծիքով, հիմնական խնդիրներից մեկը, որոնց հետ բախվում են իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում, ճանապարհային ցուցանակների բացակայություն է անգլերենով: Նրա խոսքերով, այդ պատճառով սեփական մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկները կարող են կորցնել ճանապարհը: «Բացակայում է կապն իրանցի զբոսաշրջիկների և ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջև, քանի որ վերջինները բացի հայերենից և հնարավոր է`ռուսերենից, չեն տիրապետում այլ օտար լեզուների»,- ասել է նա: Իր հերթին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասել է, որ անգլերենի չիմացությունը չի խանգարում ճանապարհային ոստիկանության աշխատողներին: Նա հաղորդել է, որ զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով Հայաստանի թանգարաններում սկսել են տեղեկատվություն տրամադրել թանգարանի ցուցանմուշների մասին նաև պարսկերեն լեզվով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |