ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքների վրա![]() 16 մարտի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: ՀՀ նախագահը վերահաստատել է Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում բանակցությունները շարունակելու` հայկական կողմի պատրաստակամությունը: Նշվել է, որ հանդիպմանը հետևած ժամանակահատվածում հայկական կողմը հետևողական քայլեր է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հանրությանը իրազեկելու և կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքներին, այդ թվում` հայ զինծառայողի սպանությանը, ապակառուցողական հայտարարություններին և սադրանքներին, մասնավորապես տարածվող ապատեղեկատվությանն այն մասին, թե 9-ամյա երեխա է զոհվել հայ դիպուկահարի կրակոցից: Սերժ Սարգյանը նշել է, որ այդ մեղադրանքը բացարձակ զրպարտանք է, քանի որ քաղաքացիական բնակչության, հատկապես երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ: Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետև նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |