Թաթուլ Մանասերյան. Հայաստանը պետք է դասեր քաղի Ճապոնիայում ստեղծված իրավիճակից և մտածի էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին![]() 16 մարտի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, որը գտնվում է սեյսմիկ գոտում, պետք է դասեր քաղի Ճապոնիայում ստեղծված իրավիճակից և զարգացնի էներգիայի այլընտրանքային աղբյուրները: Երևանում մարտի 16-ին նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի գրեթե կեսը ձևավորվում է միջուկային վառելիքի հաշվին: Եվ չնայած նրան, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է համապատասխան անվտանգություն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկական անվտանգության ապահովման համաշխարհային ձեռքբերումները: Ինչպես նշել է Մանասերյանը, Ճապոնիայում ստեղծված արտակարգ իրավիճակն ահազանգ է հանդիսացել աշխարհի այլ երկրների համար, մասնավորապես ԵՄ երկրներն արդեն խոսում են էներգետիկ պլանները վերանայելու անհրաժեշտության մասին և էներգետիկ անվտագությունը բարձրացնելու համար անցում են կատարում այլընտրանքային պաշարների:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |