Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ֆրանսիական ջազ կհնչի

Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ֆրանսիական ջազ կհնչի

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում կկայանա ֆրանսիական NO SPIRIT ջազ-բենդի համերգը:

Համերգը կսկսվի հայ ջազմեն Ստեփան Շաքարյանի ելույթով: Համերգի սկիզբը` 19:30-ին, տոմսերի արժեքը` 2000 դրամ:

«Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում ծրագրված են նաև հետևյալ համերգները` մարտի 19-ին` «Չիկո և ընկերներ» ջազ խումբ, մարտի 25-ին` Հայաստանի Պետական ջազ նվագախումբ, մարտի 26-ին` հեղինակային երգի երեկո Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի, Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---