Էրդողանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը որոշակի դեր կկատարի Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում

Էրդողանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը որոշակի դեր կկատարի Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կազդի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման վրա, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտում:

Թուրքիայի վարչապետը կարևորել է ՌԴ դերը բանակցային գործընթացում: «Ռուսաստանի կողմից եռակողմ բանակցությունների անցկացումը Ադրբեջանի ու Հայաստանի հետ կարևոր նախաձեռնություն է»,-ասել է Էրդողանը:

Էրդողանը, որը Մոսկվա է ժամանել եռօրյա այցով, այսօր բանակցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Պուտինի հետ, գրում է ադրբեջանական «Թրենդը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---