Վրացի փորձագետը խորհուրդ է տալիս Երևանին և Բաքվին զբաղվել փոխզիջումների որոնմամբ

PanARMENIAN.Net - Վրաստանում ուշադիր չեն հետևում Ղարաբաղի շուրջ իրավիճակին, և իհարկե, դա ճիշտ չէ: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հետազոտությունների միջազգային վրացական կենտրոնի ղեկավար Գեորգի Տարհան-Մուրավին` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

«Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ցնցումների հնարավորությունը չի կարելի բացառել, բայց հավանականությունը 50 տոկոսից քիչ է»,- ասել է վրացի փորձագետը:

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը բավականաչափ գործիքներ ունեն հակամարտության թեժացումը կանխելու համար: «Այդ գործիքը` փոխզիջումների որոնումն է: Ինչպես ես հասկանում եմ, բարդությունը երաշխիքների մեջ է, ինչպես նաև փոխվստահության և բարի կամքի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---