Ռուս-թուրքական գործընկերությունը հիմնված է բավական կարճաժամկետ շահերի վրա, համոզված է վրացի փորձագետը

Ռուս-թուրքական գործընկերությունը հիմնված է բավական կարճաժամկետ շահերի վրա, համոզված է վրացի փորձագետը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարդ են: Նրանց շահերը համընկնում են շատ հարցերում, ինչը չի բացառում մրցակցությունն այլ ոլորտներում: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հետազոտությունների միջազգային վրացական կենտրոնի ղեկավար Գեորգի Տարհան-Մուրավին:

«Ես ռուս-թուրքական հարաբերությունները կանվանեի տակտիկական, այլ ոչ թե ռազմավարական: Այդ գործընկերությունը հիմնված է գործնականության և բավական կարճաժամկետ շահերի վրա: Վախենամ, որ թեև Հայաստանը Ռուսաստանի «ռազմավարական գործընկերն է», նրա շահերն այստեղ գերիշխող չեն և նա դիտարկվում է Ռուսաստանի կողմից զուտ սեփական շահերի տեսանկյունից»,- ասել է վրացի փորձագետը` մեկնաբանելով Մոսկվայում տեղի ուենցած ռուս-թուրքական բանակցությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---