Համլետ Հարությունյան. Ընդդիմությունը պետք է երևան հանի առկա խնդիրները, այլ ոչ թե երկրում անկայունություն ստեղծի![]() 17 մարտի 2011 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները կատարում են ոչ թե տարբեր ընդդիմադիր առաջնորդների և խմբերի վերջնագրերը և պահանջները, այլ կատարում են իրենց բնական աշխատանքը գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նա նշել է, որ իշխանությունները գիտեն երկրում առկա խնդիրների մասին, որի վկայությունն է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած հայտարարությունը: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ ընդդիմության դերն է երևան հանել հայ հասարակության մեջ առկա խնդիրները: Հարությունյանը նաև հավելել է, որ հարգում է և ընդունում է այն ընդդիմությունը, որն իշխանություններին օբյեկտիվ պահանջներ է ներկայացնում ի տարբերություն նրա, որը, օգտագործելով երկրում առկա սոցիալական և տնտեսական խնդիրները, ցանկանում է երկրում ստեղծել անկայունություն և գալ իշխանության գլուխ: «Երբ ընդդիմության և իշխանությունների միջև առկա է երկխոսություն, այլ ոչ թե միակողմանի պահանջներ, ապա դա շահավետ է և պետությանը, և ժողովրդին»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |