Մատենադարանում բացվել է պարսկական ձեռագրերի ցուցահանդես![]() 17 մարտի 2011 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտում` Մատենադարանում, բացվել է պարսկական ձեռագրերի ցուցահանդես, որոնք գտնվում են թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Ընդհանուր առմամբ ցուցադրված են 50 ձեռագրեր, որոնց մեծամասնությունը դասվում է ուշ միջնադարի, ինչպես նաև19-րդ դարի ժամանակաշրջանին: Ներկայացված ցուցանմուշների թեմատիկան շատ տարբեր է, կա պարսկական բանաստեղծությունների ժողովածու, Իրանի պատմություն, ինչպես նաև մի քանի Ղուրաններ: Մատենադարանի աշխատողների խոսքերով, ցուցահանդեսը բացվել է Հայաստանում Իրանի դեսպանատան խնդրանքով, մասնավորապես, դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի, կապված նրա հետ, որ Հայաստանում սպասվում է իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք, որոնք նախընտրում են Նովրուզ Բայրամը նշել Հայաստանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |