Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գարնանամուտը կնշի «Շչելկունչիկով» և «Սևիլյան սափրիչով»17 մարտի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգային ծրագրում` Չայկովսկու գրական-երաժշտական կոմպոզիցիան է «Շչելկունչիկը»: Գարնանը նվագախումբը նվիրելու է հայ հանդիսատեսին Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերան: Համերգների հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: «Շչելկունչիկը» Պյոտր Չայկովսկու բալետն է` ստեղծված 1892-ին ( Հոֆմանի հեքիաթի հիման վրա սցենարը կազմել է աշխարհահռչակ բալետմայստեր Մ. Պետիպան): Բալետի երաժշտությանը հատուկ են իսկապես սիմֆոնիկ զարգացման գծեր: Կոմպոզիտորը ստեղծել է վառ, գունեղ ձայնային պատկերներ, որոնցում հիանալի կերպով համադրվել են ֆանտաստիկան և կենցաղային ուրվանկարները, պարային համարների հմայիչ նրբագեղությունը և ոգեշնչված քնարերգությունը: «Սևիլյան սափրիչ»` իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի կատակերգական օպերա երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Չեզարե Ստերբինիի ըստ ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի «Սևիլյան սափրիչը» կատակերգության: Առաջնախաղը («Ալմավիվա կամ Անօգուտ նախազգուշություն» անվան տակ) կայացել է 1816թ. փետրվարի 20-ին Հռոմի Teatro Argentina թատրոնում: Օպերան համարվում է իտալական կատակերգական օպերային ժանրի գլուխգործոցներից մեկը և ընդգրկված է ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկներում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |