Ռուսաստանցի գիտնականն ավերիչ երկրաշարժ է կանխատեսում Կովկասում17 մարտի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Կովկասում ուժգին երկրաշարժ տեղի կունենա: Այդ մասին հայտարարել է ՌԳԱ Հեռավոր Արևելքի բաժանմունքի տարածաշրջանային երկրաբանության ու տեկտոնոֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Վալերի Աբրամովը: Նախկինում նա հայտարարել է, որ Հեռավոր Արևելքի ռուս գիտնականները կանախտեսել էին Ճապոնիայի երկրաշարժը: Հոդվածն այդ մասին նրանք հրապարակել էին դեռևս 1997թ. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսորական ակումբի աշխատությունները» ամսագրում և իրազեկել էին այդ մասին Ճապոնիայի իշխանություններին Վլադիվոստոկում գլխավոր հյուպատոսության միջոցով: «Առաջիկայում սեյսմավտանգ կլինի Կովկասը»,-ասել է Աբրամովը: Ըստ նրա, երկրաշարժը կարող է նույնքան ավերիչ լինել, որքան 1988թ. Սպիտակի երկրաշարժը, որը 25 հազար մարդու կյանք խլեց: «Սա միայն իմ տեսակետը չէ, դա «Զելուս» մեթոդաբանությամբ արված հետազոտությունների արդյունք է, որը ստեղծել են Հեռավոր Արևելքի գիտնականները, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Վերջին տվյալներով զոհերի քանակը գերազանցել է 13 հազարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |