ԵԱՀԿ գործող նախագահը հայկական կողմին առաջարկել է միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին շփման գծից![]() 18 մարտի 2011 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Եթե հայկական կողմը միակողմանի կարգով դուրս բերեր դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության շփման գծից, ապա այդ քայլը Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորման լավ օրինակ կծառայեր: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը: «Մենք առաջարկել ենք հայկական կողմին միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին, բայց դա, ավելի շուտ, զգացմունքային առաջարկ է»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը և հավելել, որ դիպուկահարներին հեռացնելու մասին ասել է ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ Հայաստանին: Աժուբալիսը նաև ողջունել է հայկական և ադրբեջնական կողմերի միջև երեկ տեղի ունեցած գերիների փոխանակությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |