Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն ճանապարհաշինության ոլորտում![]() 18 մարտի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին: Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացումը. «Կարծում եմ` դա բխում է մեր ժողովուրդների շահերից, քանի որ տնտեսական տարածության և գործունեության դաշտի ընդլայնումը տնտեսվարող սուբյեկտների համար ավելացնում է երկու երկրների տնտեսական աճի ներուժը»: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը խոսել է հաղորդակցության արդյունավետ կազմակերպման կարևորությունից` մասնավորապես, անդրադառնալով ճանապարհաշինության, տրանսպորտային բեռնափոխադրումների և մաքսային ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Ռամազ Նիկոլաիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի վարչապետին փոխանցել նրա վրաց պաշտոնակցի ողջույնները: Նա ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձը` մասնավորապես, խոսելով ճանապարհների անվտանգության ապահովման, սպասարկման, պահպանման և մրցույթների անցկացման մասին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կլինի Հայաստանի համար: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, այդ թվում` ճանապարհաշինության ծրագրերի նախագծեր: Երկուստեք ընդգծվել է այդ ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |