Հայաստանի ԱԳՆ. Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմքերի վրա են![]() 18 մարտի 2011 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ Մոսկվա որեւէ այլ երկրի ղեկավարի այցելությունը չի կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վրա: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ անդրադառնալով հասարակության այն մտահոգություններին, որ վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցող ռուս-թուրքական հանդիպումները կարող են բացասական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |