Էդուարդ Շարմազանով. Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն քննարկում արտահերթ ընտրությունների հարցը![]() 18 մարտի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա արտահերթ ընտրությունների կամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «ՀԱԿ-ի առաջնորդը երեկ հայտարարել է, թե իրենք չեն շտապում, հետևաբար, մենք հանգիստ կսպասենք հերթական ընտրություններին»,-հումորով ասել է Շարմազանովը: Մեկնաբանելով ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը և Ազատության հրապարակ մուտք գործելու ոստիկանության թույլտվությունը՝ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները միշտ երկխոսության կողմնակից են եղել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը քաղաքակիրթ մեթոդներով է տանում քաղաքական պայքարը: Շարմազանովը նաև հորդորել է չկապել ոստիկանության գործողությունները ԵԽԽՎ զեկուցողներ Պրեսկոտի ու Ֆիշերի Երևան այցելության հետ: Այն հարցին, թե որքանով է հավանական վարչապետի և տնտեսական բլոկի նախարարների պաշտոնանկությունը եթե մինչև մայիս-հունիս չկատարվի նախագահի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու հանձնարարականը, Շարմազանովը պատասխանել է, որ նման հարց իշխանությունների օրակարգում չկա: «Օրակարգում չկա վարչապետի հրաժարակի հարց, փոխարենը կա լայնածավալ բարեփոխումների իրականացման հարց»,-ասել է նա: Նա հիշեցրել է նաև, որ նախագահն իր ելույթում ասել է, որ ծրագրերի ձախողման դեպքում ոչ մի արդարացում հաշվի չի առնվելու: Մարտի 17-ին` 17.20-ին, Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որին մասնակցում էր 9000 մարդ: Հանրահավաքն ավարտվեց ժամը 18.30-ի սահմաններում, ինչից հետո կազմակերպիչների կոչով սկսվեց երթ դեպի Ազատության հրապարակ: Բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներին թույլատրեցին հանրահավաքը շարունակել Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հացադուլ է անցկացնում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |