Թուրքիան պետք է ոչ թե Մոսկվայի կամ Կարսի պայմանագրի մասին հիշի, այլ Սևրի պայմանագրի և հայ-թուրքական արձանագրությունների մասին![]() 18 մարտի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական մերձեցումը չի սպառնում Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, լրագրողներին է հայտնել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Ռուս-հայկական հարաբերություններն այնպիսի բարձր մակարդակում են, որ այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները չեն կարող դրանց սպառնալ»,- հայտնել է նա: Շարմազանովն անդրադարձել է նաև Մոսկվայի պայմանագրի 90-ամյակին, որը նշվեց վերջերս Թուրքիայի վարչապետի` Մոսկվա կատարած այցի ժամանակ: Նրա խոսքով, Թուրքիան պետք է ոչ թե Մոսկվայի կամ Կարսի պայմանագրի մասին հիշի, այլ Սևրի պայմանագրի և Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին: Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրել է երկու երկրների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի պատճենը, ինչպես նաև հոբելյանական նամականիշ, որը թուրքական իշխանությունները թողարկել են փաստաթղթի ստորագրման 90-ամյակի պատվին: Նույն օրը Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ցույց էր կազմակերպել: Ակցիային մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ: Հավաքվածներն ընթերցել են ռուսական իշխանություններին ուղղված բողոքի նամակը` պահանջելով անօրինական համարել 1921-ի Մոսկվայի պայմանագիրը: Ցուցարարներն իրենց պահանջները դեսպանատանն են փոխանցել դագաղի մեջ: Դագաղում գտնվում էր դեսպանատանը հասցեագրված նամակը, ինչպես նաև 1921թ. Մոսկվայի պայմանագրի պատճեն: «Մեռելածին պայմանագրի համար դագաղ է հարկավոր»,- հայտարարել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նամակի ևս մեկ պատճեն տեղադրվել է դեսպանության փոստի համար նախատեսված արկղի մեջ: Դրանից հետո հավաքվածները շարժվել են դեպի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը, որտեղ ՀՅԴ երիտասարդական թևը մտադիր է Թալեաթ-փաշայի սպանության 90-ամյակին նվիրված միջոցաում անցկացնել: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պատմաբան Էդիկ Մինասյանը, Մոսկվայի պայմանագիրն անօրինական է, քանի որ 1921 թվականի մարտին Քեմալական Թուրքիան և Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին ճանաչվել և իրավունք չունեին որոշելու երրորդ պետության ճակատագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |