Հայաստանը միջազգային փորձագետների հետ կքննարկի ՀԱԷԿ-ի անվտանգության հարցը

Հայաստանը միջազգային փորձագետների հետ կքննարկի ՀԱԷԿ-ի անվտանգության հարցը

PanARMENIAN.Net - Ճապոնիայում ստեղծված արտակարգ իրադրության կապակցությամբ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն ատոմակայանի, այլև ատոմակայանի անխափան աշխատանքն ապահովող համապատասխան ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես նշեց գործադիրի ղեկավարը, այս հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կկազմակերպվեն միջազգային փորձագետների մասնակցությամբ, որպեսզի նրանք իրենց գնահատականը հայտնեն այն առնչությամբ, թե ինչ ջանքեր է պետք գործադրել ԱԷԿ-ի անվտանգությունը բարձրացնելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---