Իրանում Ավետարաններ են այրում` քրիստոնեական աշխարհը լռում է

Իրանում Ավետարաններ են այրում` քրիստոնեական աշխարհը լռում է

PanARMENIAN.Net - Օրերս Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանները Դերեշք գյուղում` Սալմաստ քաղաքի մոտ մեծ քանակության պարսկերեն լեզվով Ավետարաններ են հայտնաբերել, որոնք տեղում այրվել են: Իրանի հոգևոր առաջնորդներից մեկի` այաթոլլահ Վահիդ Խորասանիի խոսքով, «քրիստոնեությունն ու բոլոր ոչ մահմեդական կրոններն արատավոր են, և դրանք պետք է ոչնչացնել», հաղորդում է Իրանի քրիստոնյաների Asr Iran լրատվական կայքը:

Ցավոք, Ավետարանների այրման փաստը պատշաճ արձագանք չստացավ, ինչպես հենց Իրանում, այնպես էլ քրիստոնեական աշխարհում: Այստեղ առանձնապես զարմանալու բան չկա. շիաները չեն կարող Ավետարանի այրման դեմ արտահայտվել այն պարզ պատճառով, որ իսկապես քրիստոնեությունը չարիք և Սատանայի դրսևորում են համարում: Այս կապակցությամբ ավելորդ չի լինի ընդգծել, որ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները, մասնավորապես ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն քննարկել են ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերը: Ընդհանրապես ցանկացած գիրք այրելը բարբարոսություն է, սակայն տվյալ դեպքում կարելի է ասել, որ XXI դարում քրիստոնեության և իսլամի միջև պայքարը կենաց և մահու պայքար է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---