Վանես Մարտիրոսյան. Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ դուրս գալու ռինգ

Վանես Մարտիրոսյան. Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ դուրս գալու ռինգ

PanARMENIAN.Net - Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) շարունակում է պատրաստվել 2011 թվականի իր առաջին մենամարտին: Մարտի 19-ին Մոնրեալում` «Bell Centre» կենտրոնում Մարտիրոսյանը կմրցի Բլադիմիր Էրնանդեսի հետ:

«Անցյալ տարվա հունիս ամսից ես մենամարտ չեմ անցկացրել, և այժմ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ դուրս գալու ռինգ»,- Մարտիրոսյանի խոսքն է մեջբերում boxeomundial.net-ը:

Այդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկն ապրիլի 23-ին WBC արծաթե գոտու համար իր ուժերը կչափի մեքսիկացի Սաուլ Ռոմանի (34-8, 29 նոկ.) հետ: Մենամարտը կկայանա Օքլահոմայում` «WinStar» խաղատանը: Հաղթանակի դեպքում Մարտիրոսյանը հույս ունի իր ուժերը չափել ավելի փորձառու և ուժեղ բռնցքամարտիկների հետ:

«Ես ուզում եմ մրցել տարբեր չեմպիոնների հետ, բայց չգիտեմ թե հենց ում հետ: Այս մենամարտերից հետո հույս ունեմ, որ արդեն այս տարվա ամռանը հոյակապ մենամարտ կանցկացնեմ»,- ասել է Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---