Թուրքիան սկսել է նախապատրաստվել ապրիլի 24-ին![]() 19 մարտի 2011 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան արդեն սկսել է նախապատրաստվել ապրիլի 24-ին: Դրանով կարելի է բացատրել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որ արվում են տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության մասին պնդումների «չհիմնավորվածության» մասին: Թուրքիայի պետնախարարն ու ԵՄ-ին անդամակցությն գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը գտնում է, որ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները «հիմնավորված չեն»: Ինչպես գրում է թուրքական «Սաբահը», այդ մասին Բաղիշը հայտարարել է կոնգրեսական Փիթ Սեսսիոնսի հետ հանդիպմանը Վաշինգտոնում: «Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումը Կոնգրեսում անիմաստ կլինի: Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումն այդ հարցում»,-ասել է պետնախարարը: Նա վստահություն է հայտնել, որ օրինագիծը կրկին չի դրվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկման: Շատ հնարավոր է, որ ԱՄՆ 112-րդ Կոնգրեսը չքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, նույնիսկ եթե այն ընդգրկվի օրակարգում, միևնույն է այն կարժանանա նախորդների ճակատագրին: Անկարան կարող է չանհանգստանալ՝ Բարաք Օբաման այս տարի ևս չի արտասանի Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը: Փոխարենը նա կարող է մեղադրել Լիբիայի նախագահ Քադաֆիին լիբիական ժողովրդի դեմ ցեղասպանություն գործելու մեջ, չէ որ ԱՄՆ վարչակազմն իր պատկերացումներն ունի խաղաղության, մարդու իրավունքների ու ազատության մասին: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականությունը, և պետք է խոստովանել, դա նրան հաջողվում է: Առնվազն, ԱՄՆ դեպքում և եվրոպական երկրների մեծ մասի պարագայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |