Չնայած Երևանի քաղաքապետարանի մերժմանը, ընդդիմությունը պնդում է հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու հարցում![]() 19 մարտի 2011 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմությանը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցում: Ինչպես հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը մարտի 16-ին և 17-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. ապրիլի 4-ին, 5-ին ժամը 16:00-23:00-ն (մոտավոր) Երևանի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.03.2011թ. որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին, իսկ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն: Մարտի 17-ին` Մատենադարանի հարակից տարածքում կայացավ հայկական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ավելի ուշ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շարժվել դեպի Ազատության հրապարակ: Ամբոխը ոգևորությամբ արձագանքեց դեպի ոստիկանությամբ օղակված Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: 20:25-ին Ազատության հրապարակում, չնայած էլեկտրականության բացակայությանը, մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը: Սակայն ոչ հանրահավաքից առաջ, ոչ էլ հետո ՀԱԿ առաջնորդները չմոտեցան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Հանրահավաքից հետո որոշ մասնակիցներ հրապարակում մնացին` իրենց աջակցությունը հայտնելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե քաղաքապետարանը թույլ տա, հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 8-ին Ազատության հրապարակում, հակառակ դեպքում՝ Մատենադարանի մոտ: Ըստ ոստիկանության տվյալների հանրահավաքին մասնակցել է 9 հազար մարդ: Ըստ ընդդիմության, մասնակիցների թիվը հասնում էր 30 հազարի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |