Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պատճառը![]() 19 մարտի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը չի հասկանում, թե ինչու է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել հացադուլ հայտարարել: «Ժառանգության» առաջնորդը իր կարծիքը խորհրդարանի ամբիոնից հայտնելու լավ հնարավորություն ունի: Չեմ հասկանում, թե ինչու նա գնաց այդ քայլին»,-ասել է Մինասյանը: Ըստ նրա, ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքական ուժերն ու գործիչներն օգտագործեին իրենց տրամադրված ամբիոնները: Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: Նրան այցելել են ՄԿԽԿ ներկայացուցիչները, քաղաքացիներ, կուսակիցները, տարբեր ոլորտների գործիչներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |