Հայաստանը մասնակցում է Փարիզի գրքի ամենամյա ցուցահանդեսին![]() 19 մարտի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - 2011-ի մարտի 18-21-ը Փարիզում տեղի է ունենում գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը` փարիզյան գրքի սրահը, որին Հայաստանը մասնակցում է երրորդ անգամ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Ցուցահանդեսին Հայաստանը այս տարի ներկայացել է «Հայաստանը գրքերի մեջ» խորագրի ներքո: 36քմ տաղավարում ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարության և ավելի քան 40 հրատարակչությունների հանրագիտարանային, մանկական, գեղարվեստական, հոգևոր, թարգմանական, ալբոմային, հոբելյանական, ժամանակակից, ֆրանսալեզու և այլ` շուրջ 250 անուն գրականություն։ Մարտի 19-ին հայկական տաղավարում կհյուրընկալվեն Շառլ Ազնավուրը, արքայադուստր Սոֆյա Օդուին-Մամիկոնյանը: Վերջինս կներկայացնի իր «Թարա Դունքան», «Ինդիանա Թելլեր» գործերը: Մարտի 20-ին Ռայմոնդ Գևորգյանը կներկայացնի ֆրանսերեն հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու հայկական հիշողությանը: ֆրանսերեն լեզվով Գրիգոր Նարեկացի կներկայացնի Ժան Պիեռ Մահեն: Ժան Միշել Բերթսը կներկայացնի «Հայաստնի լույսերը» գիրքը, իսկ Ժիլբեր Սինուն` իր «Երևան» գիրքը: Հայկական տաղավարը ձևավորված է Հայ գրատպության 500-ամյակը և Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք ներկայացնող մեծածավալ պաստառներով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հայտարարվել է 2012-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»: 2011-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է Բուենոս Այրեսը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |