«Ուլիսը» և «Միկան» առաջին հաղթանակները տարան ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում![]() 19 մարտի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին կայացել են ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկու խաղերը: Սեփական հարկի տակ «Բանանցը» ընդունել է «Ուլիսին»: Առաջինը գոլը խփել է թիմի նորեկ Բրունոն: Բայց Սևադա Արզումանյանի սաները ոչ միայն հավասարեցրել են հաշիվը, այլ նաև կրկնապատկել այն: Գոլերի հեղինակ են դարձել Արտյոմ Ադամյանը և Նորայր Սահակյանը: Երրորդ գոլը խփել է Գեորգի Կրասովսկին, և 1:3 հաշվով «Ուլիսը» հաղթանակ է տարել: Օրվա երկրորդ խաղում «Հրազդան» մարզադաշտում «Արարատը» խաղացել է «Միկայի» դեմ: 4-րդ րոպեին Էդնեյ դե Օլիվեյրան դարձել է գոլի հեղինակ` իրացնելով 11-մետրանոց հարված: Եվս երկու գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Բեգլարյանը և Ֆանգժու Դոնգը, խաղն ավարտվել է 0:3 հաշվով: «Միկան» վաստակել է 4 միավոր: Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում խաղալու են «Փյունիկը» և «Գանձասարը», իսկ «Շիրակ»-«Իմպուլս» խաղը կայանալու է Իջևանի «Արնար» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |