Թուրքիան համառորեն շարունակում է զենք փնտրել իրանական ինքնաթիռներում![]() 20 մարտի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները Դիարբեքիրում ստիպել են վայրէջք կատարել Իրանից Սիրիա շարժվող տրանսպորտային ինքնաթիռը, հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով France Press-ին: Ինքնաթիռը զննելու են այնտեղ արգելված բեռների, մասնավորապես զենքի առկայությունը ստուգելու նպատակով: Նման միջադեպ տեղի ունեցավ նաև մի քանի օր առաջ, երբ նույն Դիարբեքիրում ստիպված վայրէջք կատարեց Իրանի մեկ այլ տրանսպորտային ինքնաթիռ: Թուրքիայի իշխանությունների տվյալներով, ինքնաթիռում զենք պետք է լիներ, սակայն զննման արդյունքում ոչ մի արգելված բեռ չհայտնաբերվեց: Հարկ է նշել, որ Իրանին կասկածում են Սիրիային միջուկային ռեակտորի համար բաղադրիչների մատակարարման մեջ: ԱՄՆ և Իսրայելի հատուկ ծառայությունների տվյալներով, Սիրիան փորձում է միջուկային ռեակտոր կառուցել: 2011 թվականի մարտին ՄԱԳԱՏԷ-ի նախագահ Յուկիա Ամանոն հայտարարեց, որ Սիրիան այդ կազմակերպության հետ համագործակցությունը փաստացիորեն դադարեցրել է 2008 թվականի հունիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |