TUV RHEINLAND GROUP-ի աուդիտը վերահաստատեց Ամերիաբանկի միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը![]() 21 մարտի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից Ամերիաբանկին դեռևս 2009թ. ապրիլ ամսին շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական: Արդեն երկրորդ անգամ նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին: TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց 2010 թվականին Բանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը, և վերահաստատվեց Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը: Անցած մեկ տարվա ընթացքում մասնավորապես բարելավվել են ռիսկերի կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, աշխատակիցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգը, մշակվել են մի շարք գործընթացներ նոր բանկային ծառայությունների ներդրման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ իրականացվել է գործող գործընթացների շուրջ 80 բարելավում: Բանկի թիմին միացած նոր գործընկերների համար կազմակերպվել են ճանաչողական սեմինար հանդիպումներ` ուղղված որակի կառավարման համակարգի և մշակույթի տարածմանը: Նշենք, որ Բանկը չի սահմանափակվում ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ իր գործունեության մեջ կիրառում է այնպիսի մեթոդներ և ներդնում այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են ընձեռում անշեղորեն իրականացնել Բանկի ռազմավարությամբ ամրագրված նպատակները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |