ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակով![]() 21 մարտի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները նախկինի պես մտահոգված են խաղաղ հավաքների ու խոսքի ազատության իրավունքի խախտումներով Ադրբեջանում: Ինչպես հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, նման մտահոգության առիթ հանդիսացավ ԵԱՀԿ բյուրոյի մարտի 10-ի զեկույցը Բաքվում, որտեղ ասվում էր վեց երիտասարդների ձերբակալության մասին: «Այդ ակտիվիստները ձերբակալվել են տարբեր վարչական ու քրեական գործերով, որոնք Facebook-ում խումբ էին բացել՝ կոչ անելով մարտի 11-ին դուրս գալ բողոքի ակցիայի: Մտավախություն է առաջացնում նաև այն, որ նրանց ձերբակալել են քաղաքական հայացքների պատճառով»,-ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ: Ասվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների գործողություններն այս դեպքում անհամատեղելի են ԵԱՀԿ առջև Բաքվի ստանձնած պարտավորությունների հետ: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել օրենքի գերակայությունը և հարգել ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |