Այս տարի «Թատրոն-X» փառատոնին կմասնակցեն ավելի քան 30 թատրոններ և թատերախմբեր21 մարտի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Թատրոն-X» 4-րդ հանրապետական թատերական փառատոնին մասնակցելու են մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 30 թատրոններ և թատերախմբեր, մամլո ասուլիսում հայտնել է փառատոնի նախագահ Արա Խզմալյանը: «2007-ին հիմնված փառատոնին սկզբից մասնակցում էր ընդամենը 8 ներկայացում, իսկ այսօր` 31: Սա քանակական ձեռքբերում չէ, նշանակում է, որ մեր խնդիրները համընկնում են թատերական միջավայրի խնդիրների հետ, և այն հարցերը, որոնք մենք ցանկանում ենք լուծել, համընկնում են հասարակության պահանջների հետ, և որ ամենակարևորն է, Հայաստանի այն մարզերը, որտեղ կան թատրոններ, մասնակցում են մեր փառատոնին»,- ասել է նա: Անցյալ տարի Արցախի Հանրապետությունից փառատոնին մասնակցել է Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի թատերախումբը, իսկ այս տարի մասնակցում է նաև Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնը: Փառատոնն անցկացվում է «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն» կարգախոսով: Փառատոնը մեկնարկում է մարտի 21-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում Խուան Խոսի Ալոնսո Միլյանայի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումով: Երևանում փառատոնը տևելու է մինչև ապրիլի 12-ը, որից հետո շարունակվելու է Հայաստանի մարզերում: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 28-ին Պետական տիկնիկային թատրոնում, որտեղ հաղթողներին հանձնվելու են մրցանակներ:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |