Հայաստանի արդարադատության նախարարությունը կարծում է, որ բանտարկյալների հացադուլն անհիմն է![]() 21 մարտի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկյալներն ապահովված են նորմալ պայմաններով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանը` մեկնաբանելով այն փաստը, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալները մարտի 12-ին հացադուլ են հայտարարել` պահանջելով ապահովել գոնե նվազագույն մարդկային պայմաններ: Անդրադառնալով նրան, որ շատ բանտարկյալներ լուրջ առողջական խնդիրներ ունեն և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն, Բաբայանն ասել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները բոլորի համար հավասար են և հավելել, որ բանտարկյալների պահանջները միշտ հաշվի են առնվում: Այն հարցին, թե մտադիր է նախարարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի բանտարկյալները դադարեցնեն հացադուլը, Բաբայանն ասել է. «Նրանք են սկսել հացադուլը, նրանք էլ պետք է այն դադարեցնեն»: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկության դատապարտված 70 կալանավորները դադարեցրել են մարտի 12-ին սկսած հացադուլը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, մինչ օրս հացադուլը շարունակում են Սերգեյ Մովսիսյանը (1983թ.), Մանուկ Սեմերջյանը (1968թ.), Սերգեյ Պետրոսյանը (1968թ.) և Արսեն Արուշանյանը (1973թ.): Կալանավորները պահանջում են ընդամենը մարդավայել պայմաններ ապահովել: Ինչպես հայտնի է դարձել, վերջերս բանտի ղեկավարությունը բանտախցերի ներսից՝ պատուհանից 1 մ հեռավորության վրա ճաղավանդակներ է տեղադրել, ինչը ծանր հոգեբանական ճնշում է առաջացնում կալանավորների մոտ, որոնք չեն կարող մոտենալ պատուհանին: Նման որոշման պատճառը զբոսանքի ժամանակ կալանավորներից մեկի փախուստի դիմելու փորձն է եղել: Բացի այդ, կալանավորների մեծ մասը լուրջ առողջական խնդիրներ ունի և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն: Սակայն, բանտի ղեկավարությունը անտեսում է կալանավորների բողոքները, շարունակելով նրանց կերակրել այնպիսի սնունդով, որը նույնիսկ ուտելու ենթակա չէ: Հարազատներին չի թույլատրվում փոխանցել նրանց ձավարեղեն, բանջարեղեն: Միայն անցյալ տարի անմարդկային պայմանների պատճառով 15 մարդ է մահացել: Բանտարկյալներից մեկի փաստաբանը` Նարինե Ռշտունին, հաղորդել է, որ կապված ստեղծված իրադրության հետ ինքն արդեն դիմել է նախագահի վարչակազմ, Օմբուդսմենին, Հայաստանի արդարադատության նախարարություն, ինչպես նաև ԵԱՀԿ և ԿԽՄԿ երևանյան գրասենյակներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |