Մոսկվայում ջութակահար Կարեն Շահգալդյանն ու դաշնակահար Եկատերինա Լեդենյովան հանդես կգան «Երեք+երկու» համերգով21 մարտի 2011 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Մոսկվայում Չայկովսկու անվան Մշակութային կենտրոնում տեղի կունենա ջութակահար Կարեն Շահգալդյանի և դաշնակահար Եկատերինա Լեդենյովայի համերգը` «Երեք+երկու» խորագրով: Համերգի ժամանակ երաժիշտները կկատարեն երեք սյուիտ և երկու սոնատ, ինչն էլ համերգի խորագիր է ծառայել: Ծրագրում կհնչեն Գենդելի ռե մաժոր, համար 4 սոնատը ջութակի և դաշնամուրի համար, Ա.Շնիտկեի սյուիտը հնագույն ոճով ջութակի և դաշնամուրի համար, Զոլտան Շեկելիի «Ռումինական ժողովրդական պարեր» սյուիտը Բելա Բարտոկի վերադրմամբ ջութակի և դաշնամուրի համար, Պավել Կոխանսկու «Իսպանական ժողովրդական սյուիտը» Մանուել դե Ֆալյիի վերադրմամբ ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև Կարեն Խաչատրյանի սոլ մինոր սոնատը ջութակի և դաշնամուրի համար` նվիրված կոմպոզիտորի 90-ամյակին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |