«Արևածագ. Ոդիսևս» գործողությունը կղեկավարեն եվրոպացիները, սակայն ով՝ հայտնի չէ![]() 22 մարտի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջին փուլի ավարտից հետո իր առաջատար դերը Լիբիայում կհանձնի իր դաշնակիցներին: «Մենք ակնկալում ենք, որ հաղորդումը տեղի կունենա մի քանի օրից, ոչ թե մի քանի շաբաթից»,-նշել է նա: Թե հատկապես որ երկրները կընդունեն հրամանատարությունը Օբաման չի հստակեցրել: Այժմ ակտիվ մասնակիցների թվում են Ֆրանսիան, Մեծ Բիտանիան ու Իտալիան: Օբաման ընդգծել է, որ ռազմական գործողության գլխավոր նպատակն է հումանիտար ճգնաժամի կանխումն ու նրա քաղաքացիների պաշտպանությունը Քադաֆիի ագրեսիայից, ոչ թե Քադաֆիի տապալումը: Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Քադաֆին պետք է հեռանա, միջազգային կոալիցիան, ռազմականից բացի, մի շարք հնարավորություններ ունի այդ նպատակին հասնելու համար: Մինչդեռ Բոլիվիայի նախագահ Էվո Մոռալեսը կտրականապես դեմ է արտահայտվել դաշնակիցների միջամտությանը Լիբիայի գործընթացներին: «2 տարի առաջ մենք իմացանք, որ Օբաման ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ, սակայն, այժմ ի՞նչ է նա անում՝ խաղաղությունն է պաշտպանում թե խրախուսում է բռնությունը»,-հռետորական հարց է տվել Բոլիվիայի նախագահը: Ըստ Մոռալեսի, արևմտյան կոալիցիան իր նպատակներն է հետապնդում՝ ձգտելով տիրանալ այդ երկրի բնակակն պաշարներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |