Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում արտահանման կողմնորոշում ունեցող միջին ձեռնարկություններին22 մարտի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մարտի 22-ին աշխատանքային այցով եղել է «Քրաուն Քեմիքլ» ՍՊԸ-ում և ծանոթացել ընկերության գործունեության և պլաստմասե տարաների արտադրության նոր արտադրամասի հետ: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն արտահանման կողմնորոշում ունեցող միջին ձեռնարկությունները, որոնցում աշխատում է 100-ից ավել մարդ»,- ասել է նա: Նախարարի խոսքերով, «Քրաուն Քեմիքլը», որն աշխատում է հայկական շուկայում 10 տարուց ավելի, այսօր արտահանում է իր արտադրանքը Վրաստան, Ռուսաստան և ԵՄ երկրներ, ինչպես նաև Ասիա: «Քրաուն Քեմիքլ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է քիմիական ապրանքների արտադրությամբ, հիմնվել է 1997-ին: Ընկերությունն արտադրում է 50 անուն ապրանք, որոնց շարքում` էկոլոգիապես մաքուր ներկեր և վերանորոգման համար նախատեսված այլ ապրանքներ: «Քրաուն Քեմիքլի» արտադրության ծավալները 2010-ին կազմել են 1.2 մլրդ դրամ, որից արտահանումը կազմել է 197 մլն դրամ: 2010-ին «Քրաուն Քեմիքլ» ՍՊԸ-ն սեփական միջոցներից ներդրել է 900 հազար դոլար պլաստամասե տարաների նոր արտադրամաս հիմնելու համար: Ընկերության հիմնադիր Համլետ Դավուդիի խոսքերով, այսօր արտադրական հզորությունները կազմում են 7 հազար տոննա, սակայն դրանք կարող են ավելանալ 10 հազար տոննայով, առավել ևս, որ ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանի շուկան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |