Հայաստանի խոշոր հարկ վճարողները սկսել են ավելի շատ ապրանք արտահանել

Հայաստանի խոշոր հարկ վճարողները սկսել են ավելի շատ ապրանք արտահանել

PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 8.3 %–ով և կազմել 58.4 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշներ» փաստաթղթում՝ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի:

Ընդ որում, ներմուծման ծավալները աճել են 172 կազմակերպությունների մոտ շուրջ 19.9 մլրդ դրամով և նվազել` 80-ի մոտ համապատասխանաբար 24.7 մլրդ դրամով:

3. Արտահանման ծավալները 2011թ.-ի հունվարին կազմել է 20.1 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 16.5 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 3.6 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---