Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողներ 21,6 մլրդ դրամ են վճարել բյուջե22 մարտի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի հունվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 21.6 մլրդ. դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության է ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթում՝ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Պետք է արձանագրել, որ նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի հունվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 61.4 %–ը: 01.02.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 50.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 6.7 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2011թ.-ի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում չի կատարվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |