Արևմուտքը մտադիր է Թուրքիայի տարածքում անկախ Քրդստան ստեղծել, գտնում է թուրք փորձագետը22 մարտի 2011 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքի ծրագրերի համաձայն Լիբիայից և Իրաքից հետո հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան: Այդ մասին հայտնել է թուրք վերլուծաբան Բյուլենթ Էսինօղլուն: «Թուրքերը չեն գիտակցում և չեն զգում այդ վտանգը, քանի որ ամերիկացիներն անում են ամեն հնարավորը, որպեսզի կոծկեն այն»,- գտնում է նա: Նրա խոսքով, իմպերիալիստները նպատակ են հետապնդում անջատել Իրանի արևմտյան, Իրաքի հյուսիսային և Թուրքիայի հարավ-արևելյան հատվածները և այդ տարածքում անկախ Քրդստան ստեղծել: «Քրդական և հայկական հարցերի լուծման գործընթացներում Թուրքիան թուլացրել է իր դիրքերը: Իսկ պատերազմն արդեն սարերի հետևում չէ: Թուրք ժողովուրդը պետք է սթափվի, խելք հավաքի և ճիշտ դասեր քաղի Լիբիայի վրա դաշնակիցների հարձակումից: Թուրքիան այժմ ամենից շատ մտավոր մոբիլիզացիայի, Արևմուտքի նպատակների մասին տեղեկատվության կարիք ունի»,- ընդգծել է Էսինօղլուն, հաղորդում է Ulusalkanal-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |