Թորնբյերն Յագլանդը կոչ է անում Ադրբեջանին կատարել ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները

Թորնբյերն Յագլանդը կոչ է անում Ադրբեջանին կատարել ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյերն Յագլանդը հիասթափություն է հայտնել երկրում քաղաքական բանավեճերի բազամակարծության չափանիշներին, կարծիքների արտահայտման ազատություններին հետևելու առիթով:

Կապված մի շարք ձերբակալությունների հետ, որոնք տեղի են ունեցել Բաքվում մարտի 11-ին և 12-ի ցույցերից առաջ, նա կոչ է արել փոխել չափազանց սահամանափակ մոտեցումն ազատ հավաքների նկատմամբ: Յագլանդը նաև հիասթափություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու և «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլի Ֆաթուլաևին բանտից ազատելու բոլոր հնարավորությունները դիտարկելու անկարողության առթիվ:

ԵԽ գլխավոր քարտուղարն առաջարկել է օգնել ադրբեջանական իշխանություններին մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ոլորտում օրենսդրությունը, ինչպես նաև վարչական և դատական որոշումների փորձը բերել այն մակարադակի, որն ակնկալում են Եվրոպայի խորհրդի անդամ-երկրները և պատրաստակամություն հայտնել այցելել Բաքու և քննարկել այդ հարցերը նախագահ Ալիևի և նրա վարչակազմի հետ, հաղորդում է «Ազադլիգը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---