ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 16 մլն դոլար գյուղերում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար![]() 23 մարտի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 16 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար: Ծրագրի նպատակը 55 լեռնային համայնքներում արտադրողականությունն ու արոտավայրերի վրա հիմնված անասնապահական տնտեսությունների կայունությունը բարելավելն է` կաթնատվությունն ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու և տնտեսությունների կողմից անասնապահական մթերքների իրացումը մեծացնելու միջոցով: Այդ մասին մարտի 23-ին Երևանում հաղորդել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 5.33 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: ՄԶԸ վարկն ունի 20 տարվա մարման, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ: «Գյուղատնտեսությունը շարունակում է կարևոր ոլորտ լինել Հայաստանի տնտեսության համար և, չնայած վերջին տարիների բազմաթիվ մարտահրավերներին, այն պետք է վերստին աշխուժացնի իր դերն ու նպաստի երկրի տնտեսական աճին և զբաղվածությանը»,- ասել է Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենը: «Ծրագրի աշխատանքները կենտրոնացած են երկրի առավել չքավոր լեռնային շրջաններում, որտեղ արոտավայրերի դեգրադացիան առավել սուր խնդիր է: Ծրագրից կօգտվեն վեց մարզերի (Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Սյունիք) 55 գյուղեր` շուրջ 78,000 ընդհանուր բնակչությամբ»: Իր հերթին, Հայաստանում ՀԲ գյուղատնտեսական և բնապահպանական ծարգրերի իրագործման պատասխանատու Արտավազդ Հակոբյանը նշել է, որ ծրագրի իրագործման արդյունավետությունը գնահատվելու է 4 հիմնական գործոններով. կաթի և մսի արտադրողականության աճ, արոտավայրերի օգտագործման արդյունավետություն, մսի վաճառքից ստացված շահույթ, ինչպես նաև արոտավայրերի կառավարման ինդեքս, որը 0-ից պետք է դառնա 80 ըստ 100 բալանոց սանդղակի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |