Քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացումը համահունչ է ադրբեջանական մտածելակերպին, գտնում է փորձագետը![]() 23 մարտի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացումը միանգամայն համահունչ է ադրբեջանական մտածելակերպին, գտնում է փորձագետը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝մեկնաբանելով պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե «ինքը կոչնչացնի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, որի գործարկումը նախատեսվում է մայիսին»: Ըստ նրա, 1992-94թթ. արդեն եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը փորձել է ոչնչացնել հայկական ինքնաթիռները: Սակայն, նա նշել է, որ Բաքվի նման գործողություններն այդպես էլ չստացան համարժեք պատիժ: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը հասկանա, որ ցանկացած ոտնձգություն ՀՀ քաղաքացիների հանդեպ համարժեք պատիժ կստանա»,-ասել է հայ փորձագետը: Ընդ որում, նա ողջունել է հանրության արձագանքը Բաքվի հայտարարությանը՝ ասելով, որ գնալով ավելի շատ մարդիկ են ցանկություն հայտնում թռիչքներ կատարել Երևանից Ստեփանակերտ: «Դրանով մարդիկ ցանկանում են ցույց տալ Բաքվին, որ ոչ մի սպառնալիք չի կարող ազդել մեր մտածելակերպի վրա»,-ասել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |