Առևտրի ու զարգացման սևծովյան բանկը կֆինանսավորի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը24 մարտի 2011 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում է գտնվում Առևտրի ու զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԾԲ) պատվիրակությունը ընդլայնված կազմով, որը կներկայացնի առաջին 3-4 տարիների ռազմավարության ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, Հայաստանի կողմից բանկի կառավարիչ Վարդան Արամյանը: Ըստ նրա, բանկի հետ համագործակցության շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել, 2010թ. դրությամբ բանկը ֆինանսավորել է 10 ծրագիր 70 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Արամյանը հայտնել է նաև, որ գերակա ուղղություն է լինելու գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը ենթակառուցվածքների զարգացման համատեքստում, քանի որ նախագահն այդ ոլորտը համարել է առաջնային: ԱԶՍԾԲ-ն կընդլայնի ֆինանսավորման պորտֆելը նաև արդյունաբերության, բանկային ոլորտներում, որտեղ հիմնական ֆինանսավորումը կուղղվի փոքր ու միջին բիզնեսին, ինչը բխում է տնտեսության շահերից»,-ասել է Արամյանը: Իր հերթին բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը հավելել է, որ Հայաստանը, չնայած բանկում փոքր մասնաբաժնին (1 տոկոս կամ 5,3 մլն եվրո) առաջինը հայտարարեց բանկի ընդհանուր կապիտալի մեջ իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին: Նա նշել է, որ 2011թ. միջազգային ֆինանսական կառույցը ծրագրում է ավելացնել վարկային պորտֆելն ու դիվերսիֆիկացնել այն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |